Укажите ваше местоположение,
чтобы найти церковь рядом.
Или найдите свой город вручную.
02 Мая 2014, 21:55 |4961
Лишение сана священника Российской и Ново-Нахичеванской епархии о. Мартироса Берберяна подняло волну недовольства в определенных кругах московских армян. Они сочли распоряжение несправедливым и непозволительным и через интернет-сеть взяли под свою «моральную» опеку якобы преследуемого церковниками Берберяна.
Среди некоторых членов общины данное недоразумение – результат недостатка беспристрастной информации. Посему в данной публикации мы изложим возникавшие на священническом пути Мартироса Берберяна проблемы, которые освещают образ служения иерея в соответствии с внутрицерковным укладом. Тем укладом, который утвержден Отцами Церкви, которым на протяжении веков с трепетом, смирением и преданностью руководствовались духовные лица, присягавшие на святом Алтаре.
С самого начала служения Владыки Езрас в должности Главы епархии (2001 г.) ему стало известно, что о. Мартирос совмещает свою службу с иной деятельностью, конкретнее – имеет собственный бизнес и занимается предпринимательством, что запрещено церковным каноном о рукоположении духовных лиц: «воспрещайте себе служение двум господам».
Владыка Езрас провел отдельную беседу с о. Мартиросом. Последний попросил отсрочку на 3 года, чтобы урегулировать все личные вопросы, оставить бизнес и вернуться к священнослужению.
Владыка дал согласие, идя навстречу просьбе о. Мартироса. Однако шли годы, а о. Мартирос не только не возвращался к ежедневному церковному служению, подобно остальным священнослужителям, но и продолжал периодически отсутствовать из города, уезжать за границу с целью развития бизнеса и подписания новых контрактов.
Предвидя такое греховное бытие священника, Владыка вновь провел с о. Мартиросом отдельную беседу, увещевал его отечески и посоветовал оставить бизнес, ибо служителю Армянской Церкви негоже заниматься торговлей и не исполнять взятые на себя добровольно обязанности иерея. Обязанности, которые при таинстве рукоположения священник обязуется исполнять неуклонно и преданно: «Все прочее оставит по воле сердца своего, и в душе его воссияет любовь к Христу. И возьмет крест и последует за Христом и скажет: мир распят для меня, а я для мира, посему оставил я все сие и следую за Христом».
О. Мартирос и на сей раз попросил дать ему время, чтобы перевезти брата из Бейрута в Москву и передать бизнес ему. Со временем забылось и это обещание.
В 2011 году связанный с о. Мартиросом дисциплинарный вопрос обсуждался в присутствии Католикоса Всех Армян на состоявшемся в Санкт-Петербурге епархиальном собрании священников, где духовные братья о. Мартироса представили Главе епархии письменную просьбу дать иерею последнюю возможность и наметить окончательную дату оставления бизнеса и возвращения к полноценному служению.
Не заметив в поведении о. Мартироса каких-либо положительных сдвигов, более того, видя его нежелание подчиняться церковному уставу, Владыка был вынужден применить принятые Церковью взыскания: о. Мартирос получил сначала устное, а затем и письменное предупреждение.
19 марта 2012 года он был лишен права ношения фелони сроком на месяц за неподчинение церковным правилам, установленным для священнослужителей, а также за систематическое игнорирование предупреждений Главы епархии и невыполнение своих обещаний.
Следующее письменное, последнее строгое предупреждение о лишении права ношения фелони сроком на один месяц было сделано о. Мартиросу в феврале 2014 года. Тем не менее, срок был растянут до самого конца Великого поста, дабы этот период стал для священника временем покаяния, обращения и отказа от «усыновленного» им нового «служения», которое он пытался навязать Армянской Церкви.
Но даже в этот период лишения права ношения фелони о. Мартирос продолжал проявлять неуважительное отношение к церковному служению: он систематически пропускал службы, не объясняя причин своего отсутствия, и, игнорируя распоряжение Архиепископа Езраса находиться безвыездно в Москве, отправился в Китай по вопросам своего бизнеса.
Архиепископ Езрас созвал собрание с участием священнослужителей, на котором о. Мартирос уведомил, что сложившаяся новая ситуация не позволяет ему оставить бизнес.
Дававшиеся о. Мартиросом на протяжении всех этих лет обещания оставить бизнес, вернуться к полноценному исполнению своих обязанностей и добросовестному служению фактически испарились. Подобное, не приличествующее священнослужителю, поведение создало почву для поднятия вопроса лишения сана, поскольку налицо нарушение обета рукоположения: «обязуюсь со всем рвением и неустанно пребывать в служении Богу, дабы всеми деяниями, на которые я способен, поклоняться Ему в каждый день жизни моей, следуя воле Господней».
Таким образом, выбор оставить служение сделан не Католикосом Всех Армян или Главой епархии, а самим Мартиросом Берберяном, ибо бескорыстному служению Богу, Церкви и верующей пастве он как нарушитель обета предпочел сребролюбие и корыстную деятельность.
Пресс-служба Российской и Ново-Нахичеванской епархии
Պարզաբանումներ Տ.Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծության առնչությամբ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանա Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծությունը մոսկվաբնակ որոշ հայերի շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց, ոմանք տնօրինությունը համարեցին անարդար և անթույլատրելի ու համացանցով սկսեցին <<բարոյական>> պաշտպանության տակ առել եկեղեցականների կողմից իբրև թե հալածվող Մարտիրոս Բերբերյանին:
Համայնքի որոշ անդամների շրջանում առկա թյուրիմացությունը արդյունք է անաչառ ինֆորմացիայի պակասի, հետևաբար մեր այս գրությամբ կփորձենք ներկայացնել Մարտիրոս Բերբերյանի քահանայագործության ողջ ընթացքում ծագած խնդիրները, որոնք առնչվում են քահանայի ծառայության կերպին` համաձայն եկեղեցու ներքին կարգ ու կանոնի: Կարգ ու կանոն, որոնք ամրագրվել են Եկեղեցու հայրերի կողմից և որոնցով դարեր շարունակ երկյուղածությամբ, խոնարհությամբ ու հավատարմությամբ առաջնորդվել են Ս. Խորանին ուխտ կատարած հոգևոր հայրերը:
Եզրաս Սրբազանն իր առաջնորդության առաջին իսկ շրջանից /2001 թվական/ տեղեկանում է, որ Տեր Մարտիրոսն իր հոգևոր ծառայությունը համատեղում է մեկ այլ աշխատանքի հետ, այսինքն` ունի մասնավոր բիզնես և զբաղվում է գործարարությամբ, ինչը Եկեղեցու ձեռնադրության կանոնով արգելվում է` <<Զի ոչ կարէք ասէ` երկու տերանց ծառայել>>: Եզրաս Սրբազանը առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ: Վերջինս Սրբազան հորը խնդրում է 3 տարի ժամանակ հատկացնել, որպեսզի խնդիրները կարգավորի, թողնի բիզնեսը և վերադառնա քահանայագործության:
Ընդառաջելով Տեր Մարտիրոսի խնդրանքին` Սրբազան հայրը համաձայնում է: Տարիներն անցնում են, սակայն Տեր հայրը ոչ միայն չի վերադառնում եկեղեցի ամենօրյա ծառայության, ինչպես մնացյալ հոգևոր հայրերն են այդ անում, այլև շարունակում է պարբերաբար քաղաքից բացակայել, մեկնել արտասահման` բիզնեսը զարգացնելու և գործարքներ կնքելու:
Սրբազան հայրը կանխատեսելով քահանայի մեղսական ընթացքը` կրկին առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ` հայրաբար հորդորում և խորհուրդ տալիս` թողնել բիզնեսը, որովհետև հայ եկեղեցու հոգևորականին անհարիր է զբաղվել առևտրով և չիրագործել հոժարակամ ստանձնած քահանայի պարտականությունները: Պարտականություններ, որոնք ձեռնադրության խորհուրդով քահանան ուխտում է ողջ կյանքի ընթացքում կատարել անշեղորեն և հավատարմորեն` <<Զայդ ամենայն թողեալ է յօժարութեամբ սրտի իւրոյ, և յամենայն անձնէ և ի զորութենէ վառեալ կայ ի սէրն Քրիստոսի, և առեալ զխաչն և եկեալ է զհետ Քրիստոսի և ասէ.ինձ աշխարհ ի խաչ ելեալ է և ես աշխարհի. զի ես թողի զայս ամենայն և եկի զհետ Քրիստոսի>>:
Տեր Մարտիրոսն այս անգամ խնդրում է ժամանակ հատկացնել` Բեյրութից եղբորը Մոսկվա տեղափոխելու և բիզնեսը նրան հանձնելու համար: Ժամանակի ընթացքում այս խոստումն էլ ի չիք է դառնում....
Տեր Մարտիրոսի կարգապահական հարցը 2011 թվականին Վեհափառ հայրապետի ներկայությամբ քննարկվում է Սանկտ-Պետերբուրգում կայացած թեմական ժողովում, որտեղ Մոսկվայի ծառայակից հոգևոր եղբայրները և թեմի հոգևորականները խնդրագիր են ներկայացնում Սրբազան հորը` Տեր Մարտիրոսին վերջին անգամ հնարավորություն տալ` վերջնական ժամկետի մեջ բիզնեսը թողնելու և լիարժեք ծառայության վերադառնալու:
Չնկատելով Տեր հոր պահվածքի մեջ որևէ դրական տեղաշարժ, ավելին` շարունակ դրսևորվող անհնազանդությունը առ եկեղեցու կարգապահական կանոնները` ստիպում են ի գործ դնել եկեղեցում ընդունված պատժամիջոցները. կատարվում են բանավոր, գրավոր նկատողություններ, մինչև անգամ կախակայում: 2012 թվականի մարտի 19-ին Տեր հայրը մեկ ամսով փիլոնազրկվում է` քահանայական ծառայության համար հաստատված կարգ ու կանոնին չենթարկվելու և թեմական առաջնորդի գրավոր և բանավոր բազմիցս կատարած նկատողությունները անտեսելու, ստանձնած խոստումները չկատարելու համար:
Հաջորդ գրավոր վերջին խիստ զգուշացումը կախակայման մասին կատարվում է 2014 թվականի փետրվարին մեկ ամիս ժամանակով, որը երկարաձգվում է մինչև Մեծ Պահքի ավարտը, որպեսզի այն լինի անդրադարձի, զղջումի և հրաժարումի շրջան քահանայի <<որդեգրած>> այն նոր ծառայության կերպից, որ փորձում է պարտադրել հայ Եկեղեցուն:
Նույնիսկ կախակայման ընթացքում Տեր հայրը շարունակում է անհարգալից պահվածք դրսևորել. կանոնավոր չի մասնակցում եկեղեցական արարողություններին, ոչ մեկին տեղյակ չի պահում բացակայության պատճառների մասին, անտեսում է Սրբազան հոր` քաղաքից չբացակայելու տնօրինությունը և մեկնում Չինաստան բիզնեսի հարցերով:
Եզրաս Սրբազանը Մոսկվայի հոգևորականների մասնակցությամբ հրավիրում է ժողով, որտեղ Տեր Մարտիրոսը տեղեկացնում է, որ ստեղծված նոր կացությունը թույլ չի տալիս իրեն թողնել մասնավոր բիզնեսը: Փաստորեն տարիներ շարունակ այն խոստումները, որոնք տրվել էին Տեր հոր կողմից բիզնեսը թողնելու, լիարժեք պարտականությունները կատարելու և պարտաճանաչ ծառայության վերադառնալու, հօդս են ցնդում: Քահանայի այս անհարիր ընթացքը նախահիմք է ստեղծում կարգալուծության հարցի բարձրացման համար, քանի որ առկա է Ձեռնադրության կարգի խախտում`<< հանձն առնել ամենայն պատրաստութեամբ և առանց ձանձանալոյ կալ ի պաշտօն Աստծոյ վասն մարմնաւոր գործոյ որքն իցէ կարն իմ` պաշտել զնա զամենայն ուուրս կենաց իմոց` հետևելով Տեառն կամաց>>:
Հետևաբար կարգը թողնելու ընտրությունը կատարել է ոչ թե Վեհափառ հայրապետը կամ թեմակալ առաջնորդը, այլ ինքը` Մարտիրոս Բերբերյանը, որովհետև Աստծուն, Եկեղեցուն ու հավատացյալ հոտին ծառայելու փոխարեն ուխտադրժորեն ընտրել է արծաթասիրությունը և վարձու աշխատանքը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան
Лимитированная коллекция крестов по случаю визита Папы Римского в Армению
4 Июля 2016, 17:11 |10954
Благотворителям вручены высшие награды ААЦ
18 Сентября 2013, 16:42 |5634
Разъяснение о лишении Мартироса Берберяна сана священника
2 Мая 2014, 21:55 |4961
В Москве отметили праздник Преображения Господня